ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին։
Համաժողովի ընթացքում տեղի ունեցած մրցանակաբաշխության շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ֆինանսների նախարարությանն է հանձնել «Կառավարման նորարարություն» անվանակարգում տրված մրցանակը ճկուն, անընդհատ կատարելագործվող և արագ ադապտացվող հանրային կառավարման համակարգի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար: