https://arm.sputniknews.ru/20260320/hisusi-masin-netanjahui-khvosqyery-qnnadatutjan-aliq-e-arajacrel-tehrann-ardzaganqel-e-100090339.html
Հիսուսի մասին Նեթանյահուի խոսքըերը քննադատության ալիք է առաջացրել. Թեհրանն արձագանքել է
Հիսուսի մասին Նեթանյահուի խոսքըերը քննադատության ալիք է առաջացրել. Թեհրանն արձագանքել է
Sputnik Արմենիա
Քրիստոնյաների համար Հիսուսին Չինգիզ խանին հետ նույնշարքում դնելը և Քրիստոսի ուսմունքի աստվածային զորությունը ժխտելը պարզապես սրբապղծություն է։ Իսրայելի… 20.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-20T17:54+0400
2026-03-20T17:54+0400
2026-03-20T17:54+0400
իսրայել
բենիամին նեթանյահու
աբբաս արաղչի
հիսուս քրիստոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100087374_0:22:1600:922_1920x0_80_0_0_b7e3a211face041d15f17c8b58d599d8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արտահայտությունը կտրուկ արձագանք է առաջացրել աշխարհի քրիստոնյաների շրջանում։ Նրա խոսքերը տեսակոնֆերանսի ժամանակ ընկալվել էին որպես վիրավորանք Հիսուսի հասցեին և սպառնալիք կրոնական զգացմունքներին, գրում է իսրայելյան Cursorinfo հարթակը։Իրանում իշխանության կայունության և երկրում գազային օբյեկտների վրա հարձակման մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ Նեթանյահուն մեջբերել է ամերիկացի պատմաբան Ուիլ Դյուրանտին վերագրվող խոսքերը. «Հիսուսը Չինգիզ խանից լավը չէ, քանի որ եթե դու բավականաչափ ուժեղ ես, անողոք և հզոր, չարը կհաղթի բարուն։ Ագրեսիան կհաղթի չափավորությանը»։Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կտրուկ քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքերը, որոնցում նա Հիսուս Քրիստոսին համեմատել է Չինգիզ խանի հետ։Արաղչին նաև դատապարտել է Չինգիզ խանի «անզուսպ փառաբանությունը»՝ մոնղոլ նվաճողին անվանելով «ամենավատ դահիճը, որին երբևէ ճանաչել է մեր տարածաշրջանը»։Իրանի նախարարի խոսքով՝ նման արտահայտությունները լիովին համապատասխանում են «Իսրայելի վարչապետի՝ որպես հետախուզվող ռազմական հանցագործի ներկայիս կարգավիճակին»։Քննադատությունից հետո Իսրայելի վարչապետը շտապել է պաշտոնական հայտարարություն անել ու ընդգծել, որ չի վիրավորել Հիսուսին, այլ պարզապես մեջբերել է պատմաբանի խոսքերը։
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100087374_27:0:1450:1067_1920x0_80_0_0_6ba7b32ddd2b98a1094abea598abf97f.jpg.webp
իսրայել, բենիամին նեթանյահու, աբբաս արաղչի, հիսուս քրիստոս
իսրայել, բենիամին նեթանյահու, աբբաս արաղչի, հիսուս քրիստոս
Քրիստոնյաների համար Հիսուսին Չինգիզ խանին հետ նույնշարքում դնելը և Քրիստոսի ուսմունքի աստվածային զորությունը ժխտելը պարզապես սրբապղծություն է։ Իսրայելի վարչապետի հայտարարությունը սոցցանցերում բում է առաջացրել։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արտահայտությունը կտրուկ արձագանք է առաջացրել աշխարհի քրիստոնյաների շրջանում։ Նրա խոսքերը տեսակոնֆերանսի ժամանակ ընկալվել էին որպես վիրավորանք Հիսուսի հասցեին և սպառնալիք կրոնական զգացմունքներին, գրում է իսրայելյան Cursorinfo հարթակը։
Իրանում իշխանության կայունության և երկրում գազային օբյեկտների վրա հարձակման մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ Նեթանյահուն մեջբերել է ամերիկացի պատմաբան Ուիլ Դյուրանտին վերագրվող խոսքերը. «Հիսուսը Չինգիզ խանից լավը չէ, քանի որ եթե դու բավականաչափ ուժեղ ես, անողոք և հզոր, չարը կհաղթի բարուն։ Ագրեսիան կհաղթի չափավորությանը»։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կտրուկ քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքերը, որոնցում նա Հիսուս Քրիստոսին համեմատել է Չինգիզ խանի հետ։
«ԱՄՆ-ում քրիստոնյաների բարի կամքից այդքան կախված մարդու համար Նեթանյահուի բացահայտ քամահրանքը Հիսուս Քրիստոսի նկատմամբ բավականին ցուցանշական է», – գրել է Արաղչին X–ի իր էջում՝ կցելով Իսրայելի վարչապետի խոսքերի տեսանյութը։
Արաղչին նաև դատապարտել է Չինգիզ խանի «անզուսպ փառաբանությունը»՝ մոնղոլ նվաճողին անվանելով «ամենավատ դահիճը, որին երբևէ ճանաչել է մեր տարածաշրջանը»։
Իրանի նախարարի խոսքով՝ նման արտահայտությունները լիովին համապատասխանում են «Իսրայելի վարչապետի՝ որպես հետախուզվող ռազմական հանցագործի ներկայիս կարգավիճակին»։
Քննադատությունից հետո Իսրայելի վարչապետը շտապել է պաշտոնական հայտարարություն անել ու ընդգծել, որ չի վիրավորել Հիսուսին, այլ պարզապես մեջբերել է պատմաբանի խոսքերը։