ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպել է «Transition Collective»-ի համահիմնադիր Քրիստիան Բեյսոնի, «Դեմոս Հելսինկի» կազմակերպության զարգացման գծով տնօրեն Միկկո Աննալայի, ինչպես նաև ՄԱԿ Զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպել է «Transition Collective»-ի համահիմնադիր Քրիստիան Բեյսոնի, «Դեմոս Հելսինկի» կազմակերպության զարգացման գծով տնօրեն Միկկո Աննալայի, ինչպես նաև ՄԱԿ Զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպել է «Transition Collective»-ի համահիմնադիր Քրիստիան Բեյսոնի, «Դեմոս Հելսինկի» կազմակերպության զարգացման գծով տնօրեն Միկկո Աննալայի, ինչպես նաև ՄԱԿ Զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կառավարության դերը նորարարության խթանման և կառավարման համակարգի վերափոխման գործընթացում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ինստիտուցիոնալ կարողությունների լավարկմանը և երկարաժամկետ զարգացման ռազմավարություններին։ Քննարկվել են նաև պետական կառավարման շարունակական բարեփոխումների և պետական ծառայության արդյունավետության բարձրացման ուղիները։

Մասնավորապես ընդգծվել է, որ արդյունավետ պետական ծառայությունը պետք է կարողանա համադրել կարճաժամկետ առաջնահերթությունների իրականացումն ու երկարաժամկետ ռազմավարական նպատակների սպասարկումը։

Առանձնահատուկ կարևորություն է տրվել ինստիտուցիոնալ հիշողության պահպանմանը և այնպիսի մեխանիզմների ներդրմանը, որոնք կապահովեն համակարգի շարունակականությունը՝ անկախ կադրային փոփոխություններից։

Կարևորվել է պետական համակարգում նորարարության մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը, և խրախուսվել են փոքրածավալ, քիչ ծախսատար փորձնական ծրագրերը (pilot initiatives), որոնք հնարավորություն են տալիս գնահատելու նոր մոտեցումների արդյունավետությունը և հետագայում դրանք աստիճանաբար կիրառելու ավելի լայն շրջանակում։

Նշվել է նաև, որ թեև պետական համակարգը հաճախ չի կարող մրցել մասնավոր հատվածի հետ վարձատրության մակարդակով, այն կարող է գրավիչ լինել իր առաքելությամբ, նպատակներով և հանրային արժեք ստեղծելու հնարավորությամբ։

Leave a comment