https://arm.sputniknews.ru/20260320/aats-tnoreny-pndum-e-vor-ezras-arqepiskvopvosy-kgbi-gvortsakal-e-eghel-100077252.html
ԱԱԾ տնօրենը պնդում է, որ Եզրաս արքեպիսկոպոսը ԿԳԲ–ի գործակալ է եղել
ԱԱԾ տնօրենը պնդում է, որ Եզրաս արքեպիսկոպոսը ԿԳԲ–ի գործակալ է եղել
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը ևս Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդին մեղադրել էր օտարերկրյա գործակալ լինելու մեջ։ 20.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-20T14:56+0400
2026-03-20T14:56+0400
2026-03-20T14:56+0400
տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան
անդրանիկ սիմոնյան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97584813_0:0:1501:844_1920x0_80_0_0_6526bba76c8c570d32699483aabb62ef.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը շարունակում է պնդել, որ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Եզրաս արքեպիսկոպոսը Սովետական Միության ԿԳԲ–ի գործակալ է եղել։ Այդ մասին նա ասաց Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ:Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր 2025 թ. հոկտեմբերի 22–ին ԱԺ ամբիոնից Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին մեղադրել օտարերկրյա գործակալ լինելու մեջ։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97584813_0:0:1333:1000_1920x0_80_0_0_8616c72649ac7dd958a51e7af7dd89e8.jpg.webp
տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, անդրանիկ սիմոնյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, անդրանիկ սիմոնյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
ՀՀ վարչապետը ևս Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդին մեղադրել էր օտարերկրյա գործակալ լինելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը շարունակում է պնդել, որ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Եզրաս արքեպիսկոպոսը Սովետական Միության ԿԳԲ–ի գործակալ է եղել։ Այդ մասին նա ասաց Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ:
«Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը Սովետական Միության ԿԳԲ-ի գործակալ է եղել, և այդ փաստը հայտնի է»,– պնդեց նա` խուսափելով այս թեմայով այլ հարցերի պատասխանելուց։