ՀՀ Կառավարությունում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բազմաոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը

ՀՀ Կառավարությունում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բազմաոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը:

Համաձայնագրով Եվրոպական Միության կողմից Հայաստանին 2026-2028թթ. համար կտրամադրվի ընդհանուր 143 մլն եվրո աջակցություն, որից 90 մլն եվրոն՝ բյուջետային աջակցության դրամաշնորհի, իսկ 53 մլն եվրոն՝ տեխնիկական աջակցության տեսքով:

Բյուջետային աջակցության ուղղությունները ներառում են հանրային ֆինանսների կառավարումը և ներքին վերահսկողությունը, արտահանման դիվերսիֆիկացիան, վիզաների ազատականացման երկխոսությունը և իրավունքի գերակայությունը, զբաղվածությունը, հմտությունները, սոցիալական ներառումը:

Համաձայնագիրը բխում է Բրյուսելում 2024թ. ապրիլի 5-ին կայացած բարձր մակարդակի եռակողմ հանդիպման ընթացքում ԵՄ կողմից հայտարարված՝ Հայաստանի համար Դիմակայունության և աճի պլանի՝ 270 մլն եվրո ընդհանուր արժողությամբ փաթեթից և կոչված է աջակցելու նաև ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին:

Leave a comment