Ազգային պատասխանատվություն՝ վեր շահույթից․ պարզ հաշվարկ՝ FLYONE ARMENIA-ի հատուկ չվերթներից
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«FLYONE ARMENIA ավիաընկերության կողմից կազմակերպված Մասկատ-Երևան թռիչքը արժեցել է 420 հազար դրամի սահմաններում, սակայն ավիաընկերությունը դրանից շահույթ չի ստացել։ Ինքնաթիռը մեկնել է դատարկ, օդային սահմանափակումների պայմաններում՝ երեք ժամի փոխարեն՝ 7 ժամ, վերադարձել ևս 7 ժամում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում փորձագետները նման պարզ հաշվարկ ներկայացրեցին։
Ոչ թե շահույթի համար, այլ հանուն պետության․ երբ Իսրայել-Իրան պատերազմի հետևանքով Պարսից Ծոցի երկրներում մնացած հայաստանցիների վերադառնալու հարցը օդում կախված էր, չնայած ռիսկերին՝ օդ են բարձրացել FLYONE ARMENIA ավիաընկերության ինքնաթիռները, և սա այն դեպքում, երբ մի շարք երկրների օդային տարածքներ փակ էին, և ավիաընկերությունները հրաժարվում էին թռիչքներից։
FLYONE ARMENIA-ն մի քանի անգամ հատուկ չվերթներ է իրականացրել Մասկատից Երևան՝ տարհանելով ռազմական գործողությունների պատճառով այնտեղ մնացած քաղաքացիներին։ Հետևաբար, 14-ժամյա թռիչքի համար ծախսված վառելիքը, ռեսուրսը գերազանցել են այն գումարը, որը վճարվել է քաղաքացիների կողմից։
Ի սկզբանե՝ FLYONE ARMENIA -ն նման ֆորսմաժորային պայմաններում թռիչքներ չի իրականացրել շահույթ ստանալու նպատակով, այլ ունենալով ազգային պատասխանատվություն՝ ձեռք է մեկնել և տուն հասցրել անորոշության և տագնապի մեջ հայտնված հայերին և ոչ միայն։
Հիշեցնենք, որ Արտաքին գործերի նախարարությունն էլ ապահովել է ԱՄԷ-ից Օմանի մայրաքաղաք Մասկատ ՀՀ քաղաքացիների ավտոբուսներով անվճար տեղափոխությունը։