Իսրայելի բանակը հաստատել է ԻՀՊԿ խոսնակի մահը 

Քաղաքականություն

20.03.2026 | 16:08

Իսրայելի ռազմաօդային ուժերը մարտի լույս 20-ի գիշերը, գործելով հետախուզության տվյալների հիման վրա, «հարվածել և սպանել են» Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ալի Մոհամմադ Նաինիին, հայտարարել է Իսրայելի բանակը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իրանական լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին ԻՀՊԿ մամուլի խոսնակի մահվան մասին ավիահարվածի հետևանքով։

«Տարիներ շարունակ Նաինին զբաղեցրել է տարբեր պաշտոններ քարոզչության և հասարակայնության հետ կապերի ոլորտներում: Վերջին երկու տարիների ընթացքում նա ծառայել է որպես ԻՀՊԿ-ի գլխավոր քարոզիչ»,- հայտարարել է Իսրայելի բանակը։

Իսրայելական զինվորականները Նաինիի մահը որակել են որպես «իրանյան ռեժիմի տասնյակ բարձրաստիճան գործիչների դեմ ուղղված սպանությունների շարքի մի մաս»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment