Դավոսում ուկրաինական պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Ջարեդ Քուշներին և Սթիվ Ուիտկոֆին։
«Առանձին հանդիպում է տեղի ունեցել ամերիկացի գործընկերների՝ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիտքոֆի հետ», – նշել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը։
Նրա խոսքով՝ բանակցությունների հիմնական թեմաները եղել են՝
– տնտեսական զարգացում
– պատերազմից հետո վերականգնում
– Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ
Ումերովը նաև հայտնել է.
«Մենք տեղեկացրել ենք գործընկերներին ռուսական զորքերի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների նոր հարձակումների մասին, մասնավորապես՝ Կիևում ստեղծված իրավիճակի մասին, որտեղ հարվածների հետևանքով միլիոնավոր մարդիկ մնացել են առանց լույսի և ջերմության»։
Բացի այդ, Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ տեղի է ունեցել հանդիպում նաև ԱՄՆ-ի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի ներկայացուցիչների հետ, որն ակտիվորեն ներգրավված է Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման ծրագրերում։