«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման գործընթացում էական առաջընթաց կա. ՏԿԵ

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման գործընթացում էական առաջընթաց կա. ՏԿԵ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակությանը՝ Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորությամբ։Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանատան զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուտեր-Պելցը։Քննարկվել են էներգետիկ և ջրային ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։Նախարար Խուդաթյանը նշել է, որ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման շրջանակում արձանագրվել է էական առաջընթաց։Նրա խոսքով՝ ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման համար։

Կողմերը կարևորել են նաև հետագա համագործակցության խորացումը՝ նոր նախագծերի շրջանակում։

Կարդալ ավելին

Leave a comment