«Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող 39-ամյա կալանավորը փորձել է ինքսպանություն գործել 

Մարտի 20-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, հացադուլի մեջ գտնվող (կայացված դատավճռի հետ համաձայն չլինելու հիմքով), 1987թ. ծնված կալանավորված անձը կատարել է ինքնասպանության փորձ՝ կախվելու միջոցով, ինչը կանխվել է խցակիցների և քրեակատարողական ծառայողների կողմից:

Այս մասին 24News-ին հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից:

«Այնուհետև կալանավորված անձը զննության նպատակով տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, և վերջինս վերադարձվել է հիմնարկ», – հավելեցին ՔԿԾ-ից:

Հասմիկ Սարգսյան

—00—ԼԱ

 

 

Leave a comment