«Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում ունենալու ենք պետականության կորստի վտանգ»․ Հովիկ Աղազարյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անդրադարձ.
     Անհնար է չարձագանքել վերջին բրիֆինգի ժամանակ վարչապետի արտահայտած այն մտքին, որ իր չվերարտադրվելու դեպքում սեպտեմբերին կլինի պատերազմ։
     Ակնհայտ է, որ որպես պատերազմի նախաձեռնողի ի նկատի ունի Ադրբեջանին։
     Ակնհայտ է, որ Ադրբեջանը պետք է հետապնդի նպատակ կոնկրետ ԲԱՆԵՐ ստանալու։
     Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում Ադրբեջանը այդ ԲԱՆԵՐԸ կստանա առանց պատերազմի («Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն»)։
     ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ
     Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում մենք ունենալու ենք պետականության կորստի իրական վտանգ։
     Նիկոլ Փաշինյանի չընտրվելու դեպքում մենք ունենալու ենք պետականությունը պահպանելու իրական հնարավորություն»։

Leave a comment