Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Hraparak.am.-ի այսօրվա՝ «ԻՆՉՈՒ ԷՐ ԶԻՆՎՈՐՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԵԼ. 9 ԱՆՁ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է» վերտառությամբ նյութը չի համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն է:
2026 թվականի հունվարի 16-ին հայտնել եմ, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 1 անձ: Հավելեմ՝ այդ անձն այս պահին կալանավորված է:
ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ՝ քրեական վարույթի նախաձեռնման պահից սկսած միայն 1 անձ է ձերբակալված եղել»։