Հաստատված խաղաղության արդյունքում առաջին անգամ արձանագրվում է ՀՀ քաղաքացիների ներգաղթ. ՆԳ նախարար
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Անկախությունից ի վեր 2025 թվականն առաջին տարին է, երբ մենք ՀՀ քաղաքացիների դրական սալդո ունենք, սա նշանակում է, որ հաստատված խաղաղության, բազմաթիվ ոլորտային բարեփոխումների արդյունքում առաջին անգամ արձանագրվում է ՀՀ քաղաքացիների ներգաղթ»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին՝ նախարարը նշեց. «ՀՀ-ն այս պահի դրությամբ միակ պետությունն է, ում հետ ԵՄ-ն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով: Հայաստանը ներդնում է ԵՄ նոր ստանդարտին համապատասխան կենսաչափական համակարգ»:
Արփինե Սարգսյանը խոսեց նաև հանցագործությունների թվի և ՃՏՊ-ների հետևանքով մահերի մասին. «2025 թվականի կտրվածքով Հայաստանում կատարված հանցագործություններով և դրանցով հարուցված վարույթներով 2024 թվականի համեմատությամբ արձանագրել ենք հանցագործությունների թվի նվազում՝ 3.2 տոկոսով: Հայաստանի ճանապարհներին 2024-25 թվականների կտրվածքով խնայվել է 95 կյանք՝ տրանսպորտային միջոցների անընդհատ աճին զուգընթաց: Չնայած արտակարգ դեպքերի և պատահարների թվի աճին՝ 2025 թվականին դրանց հետևանքներով տուժածների թիվը նվազել է 1601-ով, իսկ զոհերի թիվը՝ 59-ով»: