Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. Սուրենյան





Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը. ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։

«Այսօրվանից սկսած՝ ցերկվա լույսի տևողությունը կլինի ավելի շատ, քան գիշերվա տևողությունը»,-նշում է նա։

Սուրենյանը, ի դեպ, նշում է, որ Հայաստան ներթափանցած ցիկլոնը Հայաստանի վրա կպպտվի մարտի երրորդ տասնօրյակի ողջ ընթացքում՝ ապահովելով տեղումներ, բայց օդի ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում։




դիտվել է 75 անգամ

Leave a comment