ՌԴ-ն ու Ադրբեջանը կզարգացնեն համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը այցելել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել է պաշտպանության փոխնախարար Վասիլի Օսմակովի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել պաշտպանության նախարարությունների միջև ռուս-ադրբեջանական համագործակցության արդիական հարցերի շուրջ և քննարկել 2026 թվականի շփումների և փոխադարձ այցելությունների ժամանակացույցը։

Ըստ հաղորդագրության՝ նրանք վերահաստատել են իրենց կառուցողական հանձնառությունը՝ զարգացնելու երկկողմ երկխոսությունը և համագործակցությունը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում, համաձայն 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակիցների փոխգործակցության մասին Մոսկվայի հռչակագրի։

Leave a comment