Եվրոպա լիգայում ու Կոնֆերենցիաների լիգայում հայտնի են 1/4 եզրափակիչի բոլոր զույգերը

Ֆուտբոլի Եվրոպա լիգայում ու Կոնֆերենցիաների լիգայում 1/8 եզրափակիչի հանդիպումների ավարտից հետո հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։

Հայաստանի չեմպիոն «Նոային» Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆից պայքարից դուրս թողած նիդերլանդական «ԱԶ Ալկմարը» 2 խաղերի արդյունքում հաղթել է չեխական «Սպարտա Պրահային» (2։1, 4։0)։

Երկու մրցաշարերում էլ քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 9-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 16-ին։

Եվրոպա լիգա, քառորդ եզրափակիչ

«Բոլոնիա» (Իտալիա) – «Ասթոն Վիլա» (Անգլիա)

«Բրագա» (Պորտուգալիա) – «Բետիս» (Իսպանիա)

«Պորտու» (Պորտուգալիա) – «Նոթինգեմ Ֆորեսթ» (Անգլիա)

«Ֆրայբուրգ» (Գերմանիա) – «Սելտա» (Իսպանիա)

Կոնֆերենցիաների լիգա, քառորդ եզրափակիչ

«Քրիսթալ Փելաս» (Անգլիա) – «Ֆիորենտինա» (Իտալիա)

«Ռայո Վալյեկանո» (Իսպանիա) – «ԱԵԿ Աթենք» (Հունաստան)

«Մայնց» (Գերմանիա) – «Ստրասբուրգ» (Ֆրանսիա)

«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) – «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ)

Leave a comment