ԱԺ-ում քննարկվել է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները պարտադիր ապահովագրության դաշտ բերելու նախագիծը


ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը  մարտի 20-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մոպեդները, տրիցիկլներն ու  քվադրիցիկլները ևս բերել պարտադիր ապահովագրության դաշտ:


ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել:


Հիմնական կարգավորումները՝ այստեղ:


Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Դիտումների քանակ4

Leave a comment