Թերևս որքան ավելի վստահ ես ծամում՝ այնքան «խորն» է ինտելեկտդ. Ա. Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Դատելով վերջին «թավշյա» պերֆորմանսներից՝ հայկական քաղաքական դաշտում հայտնվել է «ինտելեկտի» նոր չափանիշ՝ տեսախցիկների առաջ հնարավորինս լուրջ դեմքով տարատեսակ սննդամթերքի օգտագործելու ունակությունը։

 

Թերևս որքան ավելի վստահ ես ծամում՝ այնքան «խորն» է ինտելեկտդ։

 

Սակայն մի փոքր բացահայտում անեմ․ նման գաստրոնոմիկ «ինտելեկտի» դրսեւորումները որևէ կապ չունեն իրական ինտելեկտի մակարդակի հետ։

Ավելին՝ տեսախցիկների առաջ սննդի մշտական օգտագործումը հաճախ ցույց է տալիս հենց հակառակը՝ լուրջ խնդիրներ ինտելեկտ հասկացության ընկալման մեջ։

 

Բայց գուցե ես ինչ-որ բան չեմ հասկանում։ Միգուցե հաջորդ փուլը կլինի դիսերտացիայի պաշտպանություն՝ կարկանդակ և եգիպտացորենը “ինտելեկտուալ” կերպով ուտելու թեմայով։

 

Ինտելեկտուալները վխտում են , վվխխխխտտուուոմմ եեեննն ամենուրեք»։

Leave a comment