Ֆրանսիան փորձում է կանխել Ուկրաինայի կողմից ամերիկյան զենքի գնումը․ The Telegraph

Ֆրանսիան ճնշում է գործադրում, որ Ուկրաինան օգտագործի ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկը՝ զենք գնելու համար եվրոպական, այլ ոչ թե ամերիկյան արտադրողներից, հաղորդել է «The Telegraph»-ը։


Ըստ Telegraph-ի՝ այս դիրքորոշումը հանգեցրել է անհամաձայնությունների Գերմանիայի և Նիդեռլանդների հետ, որոնք կարծում են, որ դա կդժվարացնի Կիեւի համար զենքի ձեռքբերումը, և որ եվրոպացի արտադրողները այլընտրանք չունեն որոշ ամերիկյան զենքերի, այդ թվում՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար։


Թերթը նշել է, որ Ուկրաինայիհամար վարկային ծրագրի վերջին տարբերակը նախատեսում է 90 միլիարդ եվրոյից 60 միլիարդնուղղակիորեն ծախսել զենքի գնման վրա, իսկ մնացած միջոցները նախատեսված են պաշտպանական բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։


Այս թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաևBloomberg-ը։

Leave a comment