Ձեր շնորհիվ հնչեց ՌԴ օրհներգը. Պուտինը ծնկի է իջել պարալիմպիկ խաղերի մեդալակրի առջև

https://arm.sputniknews.ru/20260319/dzer-shnvorhiv-hnchec-rd-orhnergy-putiny-tsnki-e-ijel-paralimpik-khagheri-medalakri-arjev-100052586.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Трогательные кадры встречи Путина и двукратного паралимпийского чемпиона Ивана Голубкова, ждавшего встречи с президентом 4 года

Sputnik Արմենիա

Трогательные кадры встречи Путина и двукратного паралимпийского чемпиона Ивана Голубкова, ждавшего встречи с президентом 4 года

2026-03-19T21:11+0400

true

PT0M14S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100050278_159:0:1154:746_1920x0_80_0_0_eef2c7183d8d0f36ff4a367fe91efb20.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր պուտին, պարալիմպիկ խաղեր, մեդալ, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео

վլադիմիր պուտին, պարալիմպիկ խաղեր, մեդալ, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Երկրի ղեկավարը պարալիմպիկ խաղերի ռուսաստանցի չեմպիոններին պարգևատրել է Բարեկամության շքանշաններով՝ մարզական բարձր նվաճումների, հաղթանակի կամքի, տոկունության և նպատակասլացության համար։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Բարեկամության շքանշաններով է պարգևատրել Իտալիայում կայացած Պարալիմպիկ խաղերի ռուսաստանցի չեմպիոններին։

Անաստասիա Բաղիյանը դարձավ պարալիմպիկ խաղերի չեմպիոն

Մարզական բարձր նվաճումների, հաղթանակի կամքի, տոկունության և նպատակասլացության համար Բարեկամության շքանշաններ են ստացել դահուկորդուհի Անաստասիա Բաղիյանը և նրա ուղեկցորդ մարզիկ Սերգեյ Սինյակինը, լեռնադահուկորդներ Ալեքսեյ Բուգաևը և Վարվառա Վորոնչիխինան, դահուկորդ Իվան Գոլուբկովը։

«Վերջին 12 տարում առաջին անգամ մենք նաև կարողացանք տեսնել, թե ինչպես է պարալիմպիկ պատվո հարթակի վերևում կրկին բարձրանում մեր հարազատ ռուսական դրոշը, և առանձնակի հուզմունքով ու հպարտությամբ լսեցինք Ռուսաստանի օրհներգը՝ ձեր շնորհիվ»,-ասել է Պուտինը։

Դահուկավազքի չեմպիոն Իվան Գոլուբկովին պարգևատրելիս Պուտինը ծնկի է իջել։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, այդ աջակցության համար։ Ես գիտեմ, որ Դուք շատ եք աջակցում մեզ՝ պարալիմպիկիկներիս։ Երբ ես նվաճեցի այս մեդալը, ես այս մեդալը նվիրեցի Ձեզ և մեր ողջ մեծ երկրին»,-պարգևատրման արարողության ժամանակ ասել է Գոլուբկովը։

Ռուսաստանը 3–րդն է Միլանի Պարալիմպիկ խաղերում

Պետական պարգևների են արժանացել նաև նրանց մարզիչները։ Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրվել է դահուկավազքի և բիաթլոնի Ռուսաստանի պարալիմպիկ հավաքականի ավագ մարզիչ Իրինա Գրոմովան, իսկ Բարեկամության շքանշանով՝ հենաշարժողական ապարատի խնդիրներ ունեցող անձանց լեռնադահուկային սպորտի հավաքականի ավագ մարզիչ Ալեքսանդր Նազարովը և մարզիչ Ալեքսեյ Տուրբինը։ Կույրերի սպորտի դահուկավազքի և բիաթլոնի Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Ալեքսեյ Կոբելևն արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշանի մեդալի։

Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել մարզիկներ Դմիտրի Ֆադեևին և Ֆիլիպ Շեբո Մոնզերին, որոնք Իտալիայի Խաղերում մասնակցել են պարասնոուբորդի մրցումներին, և նրանց մարզիչներ Եվգենի Պրոնաշկոյին, Պավել Ռոժկովին, Օլգա Սեմյոնովային և Անդրեյ Ստրոկինին։

Անաստասիա Բաղիյանը պարալիմպիկ խաղերի 2–րդ ոսկին նվաճեց

2026 թվականի ձմեռային պարալիմպիկ խաղերն անցկացվել են Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում՝ մարտի 6-ից 15-ը։ 2014 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի ներկայացուցիչները մրցումներին մասնակցել են ազգային դրոշով և օրհներգով։ Ռուսաստանի հավաքականը, որի կազմում խաղերին մասնակցել են վեց մարզիկներ, նվաճել է 12 մեդալ, որոնցից 8–ը՝ ոսկե։ Մեդալային հաշվարկում ռուսաստանցիները զբաղեցրել են 3–րդ տեղը:

Leave a comment