Թմրամիջոցներն առավել հասանելի են դարձել դեռահասներին. ինչո՞ւ է ուշանում կանխարգելումը․ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Քաղաքականություն

19.03.2026 | 20:00

Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ կարելի է հանդիպել անչափահասների կողմից կատարվող բռնարարքաների վերաբերյալ հաղորդագրությունների։ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով 2022-2025 թթ․ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները գրեթե կրկնապատկվել են։ Զուգահեռաբար, մեծացել է թմրանյութերի հասանելիությունը դեռահասների համար։ Փորձագիտական գնահատականները ցույց են տալիս, որ դեռահասների մեծ մասն օգտվում է սոցիալական ցանցերից, որտեղ նրանք հաճախ բախվում են վտանգների։ Խնդիրն ավելի է խորանում ծնողների և ուսուցիչների նկատմամբ վստահության պակասի պայմաններում։  Վախը, լռությունը և կանխարգելիչ գործողությունների պակասը ստեղծում են պայմաններ, որտեղ երեխաները կարող են հեշտությամբ ներգրավվել թե՛ բռնության, թե՛ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։

Այս թեմաների շուրջ Factor TV-ի հրավիրած քննարկմանը մասնակցում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ ՄՄԱՎ անչափահասների հետ տարվող աշխատանքների գծով մեթոդական բաժնի պետ, ոստիկանության մայոր Արմինե Գյոզալյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորիա Օհանյանը և «Կախվածություններ և հանրային առողջություն» ՀԿ նախագահ Աննա Ասատրյանը։

Քննարկումը՝ տեսանյութում։

Զարուհի Հովհաննիսյան

Leave a comment