Մենք բոյկոտում ենք ԱՄՆ-ը, բայց ոչ աշխարհի առաջնությունը․ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը հայտարարել է, որ Իրանի հավաքականը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնության մասնակցությունից։

«Մեր ազգային հավաքականը մարզումային հավաքի կմասնակցի Թուրքիայում ու կանցկացնի երկու ընկերական հանդիպում։ Մենք բոյկոտում ենք ԱՄՆ-ը, բայց ոչ աշխարհի առաջնությունը»,- Մեհդի Թաջի խոսքը մեջբերում է AI Jazeera-ն։

Ավելի վաղ Իրանի սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին հայտարարել էր, որ իր երկրի հավաքականը չի կարող մասնակցել ԱԱ-2026-ին ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հարձակման պատճառով։ Օրեր առաջ էլ հայտնի էր դարձել, որ իրանցիները Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) հետ բանակցում են աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականի բոլոր հանդիպումները Մեքսիկա տեղափոխելու առնչությամբ:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ից հուլիսի 19-ին կայանալիք 2026թ. աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականն ընդգրկված է G խմբում, որտեղ մրցակիցներն են Բելգիան, Եգիպտոսը և Նոր Զելանդիան։ Իրանցիների բոլոր խաղերը նախատեսված են ԱՄՆ-ում։

Leave a comment