https://arm.sputniknews.ru/20260319/hungarian-ev-slvovakian-argelapakel-en-ukrainajin-90-mlrd-evrvo-hatkacnelu-em-vorvoshumy-100049731.html
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Ուկրաինային 90 մլրդ եվրո հատկացնելու` ԵՄ որոշումը
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Ուկրաինային 90 մլրդ եվրո հատկացնելու` ԵՄ որոշումը
Sputnik Արմենիա
Եվրոպական խորհուրդն այս թեմային կվերադառնա հաջորդ հանդիպման ժամանակ: 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T19:32+0400
2026-03-19T19:32+0400
2026-03-19T19:36+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
հունգարիա
սլովակիա
եվրամիություն
ուկրաինա
արգելք
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/04/68235089_0:160:3072:1888_1920x0_80_0_0_c84a82f213e891d551257c460ec09370.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Եվրամիության գագաթնաժողովի որոշումը՝ 2026-2027 թվականների համար Կիևին 90 մլրդ եվրոյի չափով ռազմական ֆինանսավորում հաստատելու և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն ընդունելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ուկրաինայի հարցով քննարկումների ավարտից հետո հրապարակված հայտարարությանը։Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը, Հունգարիան և Սլովակիան «հրաժարվել են հանել» Կիևին 90 մլրդ եվրոյի ֆինանսավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի հաստատման վետոն՝ մերժելով Ուկրաինայի վերաբերյալ գագաթնաժողովի հռչակագրի պատրաստված նախագիծը։Հավատում ենք փաստերին, ոչ թե հեքիաթներին. Օրբանը` Ուկրաինային վարկ տրամադրելու մասինԿցված փաստաթուղթն ամփոփիչ հայտարարության նախագիծն է, որը չի ստացել Հունգարիայի և Սլովակիայի հավանությունը, հետևաբար իրավաբանական ուժ չունի։ Դրանում, մասնավորապես, տեղ է գտել հետևյալ ձևակերպումը. «Եվրոպական խորհուրդը ողջունում է 2026-2027 թվականների համար Ուկրաինային աջակցելու նպատակով 90 մլրդ եվրոյի վարկի հաստատումը և Ուկրաինային միջոցների առաջին հատկացումը սպասում է ապրիլին»։Նախագծում նաև նշվում է, որ Եվրախորհուրդը «ակնկալում է պատժամիջոցների 20-րդ փաթեթի արագ հաստատում»։
հունգարիա
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/04/68235089_171:0:2902:2048_1920x0_80_0_0_c958cd5580ac09ad880c257a07229e77.jpg.webp
հունգարիա, սլովակիա, եվրամիություն, ուկրաինա, արգելք, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
հունգարիա, սլովակիա, եվրամիություն, ուկրաինա, արգելք, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
Եվրոպական խորհուրդն այս թեմային կվերադառնա հաջորդ հանդիպման ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Եվրամիության գագաթնաժողովի որոշումը՝ 2026-2027 թվականների համար Կիևին 90 մլրդ եվրոյի չափով ռազմական ֆինանսավորում հաստատելու և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն ընդունելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ուկրաինայի հարցով քննարկումների ավարտից հետո հրապարակված հայտարարությանը։
«Եվրոպական խորհուրդը քննարկել է Ուկրաինայում իրադարձությունների վերջին զարգացումները։ 2/26 հավելվածում զետեղված հայտարարության տեքստին վճռականորեն աջակցել են ԵՄ 27 պետություններից 25-ի ղեկավարները։ Եվրոպական խորհուրդն այս թեմային կվերադառնա հաջորդ հանդիպման ժամանակ»,-նշվում է ամփոփիչ հայտարարության մեջ։
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը, Հունգարիան և Սլովակիան «հրաժարվել են հանել» Կիևին 90 մլրդ եվրոյի ֆինանսավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի հաստատման վետոն՝ մերժելով Ուկրաինայի վերաբերյալ գագաթնաժողովի հռչակագրի պատրաստված նախագիծը։
Կցված փաստաթուղթն ամփոփիչ հայտարարության նախագիծն է, որը չի ստացել Հունգարիայի և Սլովակիայի հավանությունը, հետևաբար իրավաբանական ուժ չունի։ Դրանում, մասնավորապես, տեղ է գտել հետևյալ ձևակերպումը. «Եվրոպական խորհուրդը ողջունում է 2026-2027 թվականների համար Ուկրաինային աջակցելու նպատակով 90 մլրդ եվրոյի վարկի հաստատումը և Ուկրաինային միջոցների առաջին հատկացումը սպասում է ապրիլին»։
Նախագծում նաև նշվում է, որ Եվրախորհուրդը «ակնկալում է պատժամիջոցների 20-րդ փաթեթի արագ հաստատում»։