Հանձնարարել եմ, որ ՄԻՊ ստորաբաժանման ուշադրության կենտրոնում պահեն այդ հարցը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իրավունքների խախատում չէ, երբ Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական քարոզարշավին ներգրավում է երեխաներին:
«Այս պահին ընդհանրապես որևէ բողոք չունենք ո՛չ երեխաներից, ո՛չ նրանց ծնողներից: Այս փուլում չեմ կարող որևէ իրավունքի խախտման մասին խոսել: Օրինակ, եթե ծնողը բողոքի երեխայի անձնական պաշտպանության իրավունքի խախտումից, բնականաբար, այս դեպքում առիթ կունենամ անդրադառնալու»,- նշեց նա:
Անահիտ Մանասյանի խոսքով՝ երեխաներն իրավունք ունեն հավաքների մասնակցության և խրախուսվում է նրանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին: