Չինաստանը Լարիջանիի և Իրանի մյուս առաջնորդների սպանությունն «անընդունելի» է անվանել

Քաղաքականություն

19.03.2026 | 16:21

Չինաստանը դատապարտել է Իրանի ազգային անվտանգության ղեկավար Ալի Լարիջանիի սպանությունը Իսրայելի օդային հարվածի հետևանքով՝ այն անվանելով «անընդունելի»։

Լարիջանին սպանված ամենաբարձր մակարդակի իրանցի պաշտոնատար անձն է՝ այն բանից հետո, երբ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ զոհվեցին փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց հետո ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ալիքի ժամանակ։

«Մենք միշտ դեմ ենք եղել միջազգային հարաբերություններում ուժի կիրառմանը։ Իրանի պետական ​​առաջնորդների սպանության և քաղաքացիական թիրախների վրա հարձակման գործողություններն ավելի անընդունելի են։ Չինաստանը կոչ է անում շահագրգիռ կողմերին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կանխել տարածաշրջանային իրավիճակի վերահսկողությունից դուրս գալը»,- Լարիջանիի մահվան մասին հարցին ի պատասխան՝ ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։

Լարիջանին սպանվել է Իսրայելի հարվածի հետևանքով:

Իսրայելի բանակը չորեքշաբթի հայտարարել էր, որ գիշերը տեղի ունեցած ավիահարվածի ժամանակ սպանվել է նաև Իրանի  հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment