https://arm.sputniknews.ru/20260319/erevanum-majry-brnutjan-e-entarkel-3-tarekan-erekhajin-qreakan-varujt-e-nakhadzernvel-100038533.html
Երևանում մայրը բռնության է ենթարկել 3 տարեկան երեխային. քրեական վարույթ է նախաձեռնվել
Երևանում մայրը բռնության է ենթարկել 3 տարեկան երեխային. քրեական վարույթ է նախաձեռնվել
Sputnik Արմենիա
Ոստիկանները պարզել են, որ տուժած տղան Իրաքի քաղաքացի է, նրան բռնության է ենթարկել 35–ամյա մայրը։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T16:22+0400
2026-03-19T16:22+0400
2026-03-19T16:22+0400
հայաստան
երեխա
բռնություն
հհ քննչական կոմիտե
քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_055002e255dc1a17d808d5c265bd1469.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Երևանում 3 տարեկան երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։Ավելի վաղ shamshyan.com–ը հայտնել էր` մարտի 12-ին ՆԳՆ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Մոլդովական փողոց 29/1 հասցեում գտնվող հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում ծեծի է ենթարկել իր 3-ամյա որդուն, մահճակալից գցել, քարշ տվել սենյակում։ Երեխան վնասվածքներով տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։Ոստիկանները պարզել են, որ տուժած երեխան Իրաքի քաղաքացի է, նրան բռնության է ենթարկել 35–ամյա մայրը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_c970fc12c31df1ce04b9487fbd3aab38.jpg.webp
հայաստան, երեխա, բռնություն, հհ քննչական կոմիտե, քննչական կոմիտե
հայաստան, երեխա, բռնություն, հհ քննչական կոմիտե, քննչական կոմիտե
Ոստիկանները պարզել են, որ տուժած տղան Իրաքի քաղաքացի է, նրան բռնության է ենթարկել 35–ամյա մայրը։
«Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործություն մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)»,– հայտնեցին ՔԿ–ից։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։
Ոստիկանները պարզել են, որ տուժած երեխան Իրաքի քաղաքացի է, նրան բռնության է ենթարկել 35–ամյա մայրը։