Էր Ռիադում պայթյուններ են հնչել. կան տուժածներ


Իրանական հարվածների թիրախում է հայտնվել Սաուդյան Արաբիան: Հաղորդվել է Էր Ռիադում պայթյունների և տուժածների մասին: 


 


Այնտեղ տեղի ունեցած արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Թագավորության արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Էր Ռիադի համբերությունն անսպառ չէ: 


 


«Պատրաստ ենք կիրառել տնտեսական, քաղաքական և դիվանագիտական միջոցներ: Հակամարտությանը չմասնակցող հարևան երկրների վրա հարձակումները պետք է դադարեցվեն»,- շեշտել է Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը: 


 


Նա մեղադրել է Իրանին՝ տարածաշրջանի օբյեկտներին միտումնավոր հարվածելու համար: Սաուդյան Արաբիայում չեն բացառում, որ անհրաժեշտության դեպքում կարող են նաև դիտարկել ռազմական պատասխանի հնարավորությունը:


 


Այս ֆոնին Էր Ռիադում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Սաուդյան Արաբիայի տարածքը։

Դիտումների քանակ5

Leave a comment