Հարգում եմ կուսակցության կանոնները, որոշումները պետք է նաև ինձ համար ենթարկելի լինեն. Դանիելյանը՝ ՔՊ ցուցակից դուրս մնալու մասին

Հարգում եմ կուսակցության կանոնները, որոշումները պետք է նաև ինձ համար ենթարկելի լինեն. Դանիելյանը՝ ՔՊ ցուցակից դուրս մնալու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կուսակցության վարչությունը որոշում է կայացրել, որ իմ թեկնածությունը չեղարկվի, ես որպես պարկեշտ անձնավորություն, ընդունել եմ որոշումը և արժանապատիվ դուրս եմ եկել այդ սենյակից: Լինելով կուսակցության անդամ՝ հարգում եմ կուսակցության կանոնները, ընդունել եմ, որ վարչության որոշումները պետք է նաև ինձ համար ենթարկելի լինեն: Ես վիրավորված չեմ, ինձ երբ վիրավորում են, ես պատասխանում եմ»,-լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես վերաբերվում ՔՊ վարչության որոշմանը, որ նա չպիտի լինի նախընտրական ցուցակում: 

Հարցին, արդյոք խնդիրը կապված է եղել ներկուսակցան ընտրություններում ձայների քանակի հետ, նա նշեց, որ ձայների քանակի մասով որևէ մեկը, որևիցե հարց չի տվել.«Վարչության որոշմամբ համարվել է, որ ներկուսակցական քարոզարշավի կետը խախտվել է, օրինակ գործընկերոջ հետ շփումը կարող է համարվել քարոզչություն»,- նշեց նա: 

 

Leave a comment