Իրանի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իսրայելի ազգային անվտանգության նախարարությանը՝ որպես վրեժ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբի մահվան համար:
«Այսօր առավոտից, որպես «Դենա» ֆրեգատի քաջարի մարտիկների և նահատակ Իսմայիլ Խաթիբի արյան վրեժ, իրանական բանակի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են սիոնիստական թշնամու ներքին (ազգային – խմբ.) անվտանգության նախարարության վրա օկուպացված Երուսաղեմում, ինչպես նաև Թել Ավիվում գտնվող «13-րդ ալիքի» վրա», – ասվում է Իրանի պետական հեռարձակողի կողմից տարածված հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Խաթիբը սպանվել է, իսկ Իրանի իշխանությունները ավելի ուշ հաստատել էին նրա մահը։