«Թուրքական հոսքի» և «Երկնագույն հոսքի» վրա հարձակումները շարունակվում են. Պեսկով

Բաժանորդագրվել

Ուկրաինական կողմն ուժեղացնում է անօդաչուներով հարվածների փորձերը «Թուրքական հոսքի» և «Երկնագույն հոսքի» աշխատանքն ապահովող կոմպրեսորային կայանների վրա։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Կիևի չմտածված գործողությունները, որոնք կապված են կրիտիկական էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակվելու փորձի հետ, կարող են ավելի ապակայունացնել աշխարհում տիրող իրավիճակը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ «Գազպրոմը» հայտնել էր, որ «Թուրքական հոսքի» և «Երկնագույն հոսքի» միջոցով գազ արտահանելու կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտները մարտի 17-19-ը նոր հարձակումների են ենթարկվել։

«Երբ համաշխարհային էներգետիկ շուկաները, մեղմ ասած, անհարմար իրավիճակի մեջ են հայտնվել, Կիևի ռեժիմի անպատասխանատու և անխոհեմ գործողությունները կարող են է՛լ ավելի ապակայունացնել ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի իրավիճակը», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Թուրքիայի կառավարությունից ՌԻԱ Նովոստին հայտնել են, որ Անկարան ուսումնասիրում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից «Թուրքական հոսքի» ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին լուրը։

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը մարտի 17-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարների անվտանգությունը։

Փետրվարի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԴԾ-ի կոլեգիայի նիստում զգուշացրել էր, որ «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարները պատրաստվում են պայթեցնել։ Նրա խոսքով` հակառակորդները այլևս չգիտեն` ինչ ձեռնարկեն Ուկրաինայում խաղաղության գործընթացը խաթարելու համար։

Բացարձակ անխոհեմ գործողություններ. Պեսկովը` կոմպրեսորային կայանի վրա Կիևի հարձակման մասին

Leave a comment