Վաշինգտոնի այն ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են Մարկո Ռուբիոն և Փիթ Հեգսեթը՝ անօդաչու թռչող սարքեր են արձանագրվել





Վաշինգտոնի այն ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, անհայտ անօդաչու թռչող սարքեր են արձանագրվել, գրում է The Washington Post-ը։

ԱՄՆ զինված ուժերը ավելի ուշադիր են հետևում հնարավոր սպառնալիքներին՝ կապված բարձրացված զգոնության մակարդակի հետ, քանի որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանին, նշել է վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա, որը անանունության պայմանով խոսել է զգայուն անվտանգության հարցերի մասին։

WP-ի տվյալներով՝ վերջին տասը օրվա գիշերներից մեկի ընթացքում Ֆորտ Լեսլի Մաքնեյր ռազմաբազայի վերևում արձանագրվել են մի քանի անօդաչու սարքեր։ Դրանից հետո օբյեկտում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իսկ Սպիտակ տանը խորհրդակցություն է անցկացվել՝ հետագա քայլերը քննարկելու համար։

Դրոնների հետ կապված միջադեպը իշխանություններին ստիպել է դիտարկել Ռուբիոյի և Հեգսեթի գտնվելու վայրը փոխելու հնարավորությունը։ Սակայն այս պահին երկուսն էլ շարունակում են մնալ նույն բազայի տարածքում։

Անօդաչու սարքերի ծագումը մինչ օրս պարզված չէ։




դիտվել է 47 անգամ

Leave a comment