Երևանի որ փողոցները կնորոգվեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ
2026 թվականի մայիսին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից առաջ մայրաքաղաքի կենտրոնում կիրականացվեն ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ։Կառավարությունը համապատասխան որոշումն ընդունել է մարտի 19-ի նիստում։Որոշման հիմնավորման համաձայն՝ միջազգային միջոցառման կազմակերպումը պահանջում է ապահովել մայրաքաղաքի ենթակառուցվածքների, այդ թվում՝ կենտրոնական փողոցների բարեկարգ և անվտանգ վիճակը։Նորոգման աշխատանքները կկատարվեն գագաթնաժողովի անցկացման վայրերին և պաշտոնական երթուղիներին հարող հատվածներում։Մասնավորապես, աշխատանքներ կիրականացվեն հետևյալ փողոցներում՝
Բուզանդի փողոց
Պարոնյան փողոց
Պռոշյան փողոց
Սարյան փողոց
Ընդհանուր առմամբ նախատեսվում է վերանորոգել շուրջ 57,957.5 քմ ճանապարհահատված։
Տվյալ նախաձեռնությունը ուղղված է ենթակառուցվածքների բարելավմանը և միջազգային միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։