Արտառոց դեպք Երևանում․ օտարերկրացի մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային․ նա տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք Երևանում․ օտարերկրացի մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային․ նա տեղափոխվել է հիվանդանոց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 12-ին՝ ժամը 10։15-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոց 29/1 հասցեում գտնվող հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է և նրան հոգեկան առողջության կենտրոն տեղափոխելու համար խնդրել է՝ ոստիկան մոտենա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ որոշ ժամանակ հետո ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեում բռնության ենթարկված մի երեխայի «շրթունքի վնասվածքով կապտուկներ մարմնի ու պարանոցի հատվածում» ախտորոշմամբ շտապօգնության խումբը տեղափոխել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Իրաքի քաղաքացի 3-ամյա տղա է, և նույն օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, 35-ամյա մայրը հատկացված սենյակում բղավել է երեխայի վրա, որից հետո մի քանի հարվածներ է հասցրել մարմնի տարբեր հատվածներին, ապա մահճակալից գցել հատակին և քարշ տվել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ 

Leave a comment