Microsoft-ը սկսել է Bing որոնման համակարգում առաջխաղացնել Copilot-ը՝ ChatGPT որոնելիս

Microsoft-ը սկսել է իր արհեստական բանականության վրա հիմնված օգնական Copilot-ը առաջխաղացնել Bing որոնման համակարգում այն դեպքերում, երբ օգտատերերը փորձում են գտնել ChatGPT-ն՝ կորպորացիայի գործընկեր OpenAI-ի արտադրանքը։ Այս մասին հայտնում է Windows Latest պորտալը։ Կայքը փորձարկումներ է անցկացրել և պարզել, որ Bing-ը ChatGPT և Gemini որոնելիս ցուցադրում է Copilot-ի ինտերակտիվ վիջեթ, որը մոտ հինգ անգամ մեծ է, քան սովորական հղումը կամ գովազդը որոնման արդյունքներում։

Bing-ը զբաղեցնում է ամերիկյան շուկայի մոտ 12%-ը։ Microsoft-ը մշտապես օգտագործել է որոնողական համակարգը՝ իր Edge բրաուզերը առաջխաղացնելու համար, հատկապես Chrome որոնելու ժամանակ։ Այժմ այդ գովազդը այլևս չի սահմանափակվում միայն բրաուզերներով։

ChatGPT որոնելիս Bing-ը ցուցադրում է Copilot-ի մեծ գովազդային բլոկ, ինչը, Windows Latest-ի կարծիքով, կարող է ընկնել հակամենաշնորհային օրենսդրության խախտման տակ։ Ինտեգրացիան առաջարկում է մի շարք գործողություններ՝ ներառյալ պատկերների ստեղծում, տեքստի բարելավում, էլեկտրոնային նամակների գրման աջակցություն և այլ գործառույթներ։

Անցյալ ամառ Windows Latest-ն արդեն հայտնաբերել էր Copilot-ի նմանատիպ գովազդ ChatGPT, Gemini կամ Claude որոնելիս։ Նոր ինտեգրացիան դարձել է զգալիորեն ավելի ագրեսիվ։

Bing-ը ցուցադրում է նաև այլ գովազդներ։ Օրինակ՝ «Google» հարցման դեպքում օգտատերերը կարող են տեսնել էջ և որոնման տող, որը նմանակում է Google Search-ին։ Սա Microsoft-ի ջանքերի մի մասն է՝ օգտատերերին Bing ներգրավելու համար։ Որոշ օգտատերեր նույնիսկ չեն գիտակցում, որ օգտագործում են Bing, ոչ թե Google Search։

Անցյալ աշուն Microsoft-ը նաև ավելացրել էր Bing-ում համեմատական աղյուսակ, որը ցույց է տալիս Edge բրաուզերի առավելությունները Chrome-ի նկատմամբ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment