Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արմենակ Արմենակյան փողոցում:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես Արմենակյան-Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների հետադարձը կարգելվի: