«Հրապարակ» թերթը գրում է.
Չնայած ՔՊ-ական «ուրախ ավտոբուսի պասաժիրները», մեկը մյուսին հերթ չտալով, մեկ կենտրոնից իջած հրահանգով մարզային այցերի մասին Գյուլնազ տատի հեքիաթներն են պատմում, թե մարզերում, համայնքներում ժողովուրդն իրենց գրկաբաց ընդունում է, որ ունեն հանրային լայն աջակցություն եւ հունիսի 7-ին ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021 թվականին են ստացել, սակայն իրականում ՔՊ-ի ներսում տագնապած են եւ բոլորովին այլ բան են ասում: Մասնավորապես այն, որ այդ այցերն ավելի շատ վկայեցին ժողովրդի` իրենց նկատմամբ անտարբերության ու բացասական վերաբերմունքի մասին:
Իշխանական վերնախավում քննարկում են՝ էլ ի՞նչ անեն թոշակները բարձրացնելուց, բժշկական ապահովագրություն ներդնելուց հետո, որ իրենց վարկանիշը բարձրացնեն։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ամենատարբեր քայլերի մասին են քննարկել, ընդհուպ՝ ամեն գնով հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը, որով կապացուցեն, որ իսկապես խաղաղություն են բերել։
դիտվել է 152 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը