Դեսպան Մկրտչյանը և կոնգրեսականը կարևորել են ՀՀ-ի և ԱՄՆ միջև համագործակցության ամրապնդումը

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումները։

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին։

Կողմերն ընդգծել են նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը։

Leave a comment