https://arm.sputniknews.ru/20260319/katari-gazi-objektnerin-hascvats-harvatsnery-hrdehneri-ev-averatsutjunneri-pattshar-en-dardzel-100017027.html
Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել
Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել
Sputnik Արմենիա
Երեկ «QatarEnergy»-ն հայտարարել էր երկրի հյուսիսում գտնվող Ռաս Լաֆան արդյունաբերական շրջանին հասցված զգալի վնասի մասին։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T09:50+0400
2026-03-19T09:50+0400
2026-03-19T09:51+0400
կատար
գազ
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99566704_0:117:1600:1017_1920x0_80_0_0_ca09aba01cd3c46f8484156f66c7c24e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Կատարի պետական էներգետիկ «QatarEnergy» ընկերությունը հայտնել է հեղուկ բնական գազի արտադրության օբյեկտներին հասցված հրթիռային հարվածների մասին։Ընկերության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել մարտի 19-ի վաղ առավոտյան և մի շարք արտադրական հարթակներում հրդեհների ու ավերածությունների հանգեցրել։Տուժածների մասին տեղեկություն չեն հայտնել, հրդեհը մարել են արտակարգ ծառայությունները։Երեկ «QatarEnergy»-ն հայտարարել էր երկրի հյուսիսում գտնվող Ռաս Լաֆան արդյունաբերական շրջանին հասցված զգալի վնասի մասին։ Այնտեղ է գտնվում Կատարի հեղուկ բնական գազի խոշորագույն համալիրը։Ավելի վաղ Իրանը զգուշացրել էր Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին հնարավոր հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան «Հարավային Պարս» գազի հանքավայրի օբյեկտների ուղղությամբ ամերիկա–իսրայելական գրոհների։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
կատար
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99566704_46:0:1555:1132_1920x0_80_0_0_d67488d6e5f300a126ae4218537b8840.jpg.webp
կատար, գազ, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք
կատար, գազ, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք
Երեկ «QatarEnergy»-ն հայտարարել էր երկրի հյուսիսում գտնվող Ռաս Լաֆան արդյունաբերական շրջանին հասցված զգալի վնասի մասին։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Կատարի պետական էներգետիկ «QatarEnergy» ընկերությունը հայտնել է հեղուկ բնական գազի արտադրության օբյեկտներին հասցված հրթիռային հարվածների մասին։
Ընկերության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել մարտի 19-ի վաղ առավոտյան և մի շարք արտադրական հարթակներում հրդեհների ու ավերածությունների հանգեցրել։
Տուժածների մասին տեղեկություն չեն հայտնել, հրդեհը մարել են արտակարգ ծառայությունները։
Երեկ «QatarEnergy»-ն հայտարարել էր երկրի հյուսիսում գտնվող Ռաս Լաֆան արդյունաբերական շրջանին հասցված զգալի վնասի մասին։ Այնտեղ է գտնվում Կատարի հեղուկ բնական գազի խոշորագույն համալիրը։
Ավելի վաղ Իրանը զգուշացրել էր Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին հնարավոր հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան «Հարավային Պարս» գազի հանքավայրի օբյեկտների ուղղությամբ ամերիկա–իսրայելական գրոհների։