Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի

«Փաստ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծերը։

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքն առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ: Օրինակ՝ հաշվի առնելով, որ որոշ պետություններում անհրաժեշտություն է առաջանում դեսպանության փոխարեն ստեղծել դիվանագիտական գրասենյակ և օրենքում անհրաժեշտ իրավակարգավորումների բացակայությամբ պայմանավորված հնարավոր չի լինում իրականացնել այդ գործընթացը, առաջարկվում է սահմանել, որ օտարերկրյա պետության հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ օտարերկրյա պետությունում հավատարմագրված դեսպանի ընդհանուր ղեկավարությամբ, անհրաժեշտության դեպքում կարող է գործել դիվանագիտական գրասենյակ, որը կստեղծվի և կլուծարվի վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև նախապես ձեռք բերված համաձայնության հիման վրա:

Վերանայվում են դեսպանների և մշտական ներկայացուցիչների (դիվանագիտական ներկայացուցիչներ) պաշտոնավարման ժամկետները: Դիվանագիտական ներկայացուցիչների աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով վերջիններիս պաշտոնավարման առավելագույն ժամկետն առաջարկվում է սահմանել 5 տարի: Միաժամանակ սահմանվում է, որ պաշ տ ո ն ա վար ման ժամ կ ե տ ի ավարտից անմիջապես հետո այլ պետությունում կամ միջազգային կազմակերպությունում պաշտոնի նշանակվելու դեպքում երկու իրար հաջորդող պաշտոնավարման ժամկետների ընդհանուր հանրագումարը չի կարող գերազանցել 8 տարին։

Leave a comment