Տեղումների չսպասեք. եղանակի տեսություն – 19.03.2026, Sputnik Արմենիա

https://arm.sputniknews.ru/20260319/teghumneri-chspaseq-eghanaki-tesutjun-99989287.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1b/55966346_109:0:1533:1068_1920x0_80_0_0_bd5138bd5f3d502dcb66c40ea17e9090.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եղանակի տեսություն, եղանակ, եղանակը հայաստանում, օդի ջերմաստիճան, քամի, անձրև, տեղումներ, երևան

եղանակի տեսություն, եղանակ, եղանակը հայաստանում, օդի ջերմաստիճան, քամի, անձրև, տեղումներ, երևան

Բաժանորդագրվել

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ` շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ևս այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 21-ին, 22-ին կեսօրից հետո, 23-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Մայրաքաղաքում մարտի 19–ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9…+11 աստիճան։

Leave a comment