Երևանում 1 տարեկան երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվել է 2 ամսով։ Այս մասին MediaHub-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ «Կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է, և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։
MediaHub-ի տեղեկություններով՝ երեխային դաժան ծեծի է ենթարկել երեխայի խորթ մայրը, ով ձերբակալվել է։
Իսկ ինչպե՞ս է երեխայի առողջական վիճակը. MediaHub-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ մարտի 16-ին «Արաբկիր» բժշկական համալիր ընդունված մեկ տարեկան երկու ամսական երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:
Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրվել է ֆիզիկական ներգործության։ Այս մասին MediaHub-ին հայտնեցին դատախազությունից։
Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրվել է ֆիզիկական ներգործության։ Այս մասին MediaHub-ին հայտնեցին դատախազությունից։
«Պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու»,- հայտնեցին դատախազությունից: