Թրամփը կարծում է, որ Հորմուզի նեղուցի անվտանգությունը նպատակահարմար է թողնել «այն օգտագործող երկրներին»

Քաղաքականություն

18.03.2026 | 22:06

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial-ում գրառմամբ հարց է բարձրացրել՝ ի՞նչ կպատահի, եթե ԱՄՆ-ն Իրանի ափերի մոտ գտնվող Հորմուզի նեղուցի նավագնացության վերահսկողությունը հանձնի «այն օգտագործող երկրներին», գրում է DW-ն։

«Հետաքրքիր է, թե ինչ կլինի, եթե մենք «վերջ դնենք» իրանական ահաբեկչական պետության մնացորդներին և թույլ տանք, որ այն երկրները, որոնք օգտագործում են այն, մենք՝ ոչ, պատասխանատու լինեն, այսպես կոչված, «նեղուցի» համար։ Դա մեր որոշ անտարբեր «դաշնակիցների» արագ կհավաքի»,- գրել է Թրամփը։

Մինչ այս, Թրամփը կոչ էր արել օգնություն ցուցաբերել նավթի և գազի փոխադրման համար կարևորագույն ջրային ուղու անվտանգության ապահովման հարցում, նաև պնդել, որ ԱՄՆ-ը որևէ օգնության կարիք չունի դա իրականացնելու համար։

Որպես խոշոր էներգակիր արտադրող՝ ԱՄՆ-ը նավթի և գազի զուտ արտահանող է, որը շատ քիչ բրածո վառելիք է ներմուծում։ Սակայն նավթի և գազի միջազգային գների աճն ազդում է ԱՄՆ շուկայի, սպառողների և ընկերությունների վրա, թեև հաճախ ավելի քիչ արտահայտված ձևով, քան շատ այլ երկրներում, ասվում է հրապարակման մեջ։

Հորմուզի նեղուցը նաև կարևոր նավագնացության ուղի է պարենի արտահանման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment