Իսրայելը հայտնել է Բեն-Գուրիոն օդանավակայանում ինքնաթիռների վնասման մասին

Քաղաքականություն

18.03.2026 | 21:16

Իսրայելի զինված ուժերը AFP գործակալությանը հայտնել են, որ Իրանի կողմից իրականացված հրթիռակոծության հետևանքով Բեն-Գուրիոնի անվան օդանավակայանի տարածքում բեկորներ են ընկել։ Սակայն չի հստակեցվել, թե երբ է տեղի ունեցել միջադեպը։

Իսրայելական լրատվամիջոցներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ վնասվել են օդանավակայանի կայանատեղիում գտնվող մասնավոր ինքնաթիռներ։

Իրանական Fars գործակալության փոխանցմամբ՝ հարձակման թիրախ են դարձել Բեն-Գուրիոն օդանավակայանում գտնվող լիցքավորող ինքնաթիռները։

Նշվում է, որ հարձակումը իրականացվել է ի պատասխան Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան, որը, ըստ հաղորդումների, զոհվել է իսրայելական հարվածի հետևանքով։

Leave a comment