Իրանի կողմից հարևան երկրներին հարվածները միջազգային իրավունքի խախտում են․ Սաուդյան Արաբիայի դեսպան

Իրանի կողմից հարևան երկրներին հասցված հարվածները հակասում են միջազգային իրավունքին և բարիդրացիության սկզբունքներին։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Սաուդյան Արաբիայի դեսպան Իսամ բին Սալեհ ալ-Ջութեյլին։

Նրա խոսքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արդեն ընդունել է այս հարցի վերաբերյալ բանաձև և դատապարտել է նման գործողությունները։

Դիվանագետը նշել է, որ Սաուդյան Արաբիան ներկայումս համակարգում է այս հարցի շուրջ գործողությունները այլ գործընկեր երկրների հետ։

Դեսպանը հիշեցրել է, որ այսօր Ռիադում տեղի կունենա արտակարգ հանդիպում՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և լարվածության նվազեցման ուղիները քննարկելու համար։

–00—ՅՄ

Leave a comment