https://arm.sputniknews.ru/20260318/tbilisium-havatacjalnery-ertvov-ughekcel-en-ilja-2-rdi-dagaghy-100008619.html
Թբիլիսիում հավատացյալները երթով ուղեկցել են Իլյա 2-րդի դագաղը
Թբիլիսիում հավատացյալները երթով ուղեկցել են Իլյա 2-րդի դագաղը
Sputnik Արմենիա
Այժմ կաթողիկոսի դագաղը Վրաստանի պատրիարքարանի շենքում է։ 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T19:25+0400
2026-03-18T19:25+0400
2026-03-18T19:25+0400
վրաստանի հանրապետություն
վրաստանի պատրիարք իլյա երկրորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/12/100007216_0:9:754:433_1920x0_80_0_0_d03afdc088bd417af8eed788bb6b79b1.jpg.webp
Թբիլիսիում հավատացյալները երթով ուղեկցել են Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի դագաղը պատրիարքարանի շենքից մինչև Սուրբ Երրորդություն (Ծմինդա Սամնեբա) Մայր տաճար։ Պատրիարքի դիակառքը տեղափոխվել է Սուրբ Երրորդության տաճար։Թաղման արարողությամբ հատուկ հանձնաժողով է զբաղվելու։Ավելի վաղ հայտնել էինք, որ Իլյա 2-րդի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։«Իլյա Երկրորդը հավատի ուժի և զորության, իր ժողովրդի համերաշխության և միասնականության յուրօրինակ խորհրդանիշ էր: Նրա գործունեությունը մշտապես միտված է եղել Վրաստանի պետականության ամրապնդմանը, տարածաշրջանում խաղաղության, միջկրոնական և ազգամիջյան հանդուրժողականության հաստատմանը։ Իլյա Երկրորդի լուսավոր հիշատակը և նրա թողած հոգևոր ժառանգությունը կշարունակեն ոգեշնչել գալիք սերունդներին՝ ծառայելու մարդասիրական և քրիստոնեական վեհ գաղափարներին»,- ասված է նախագահի հեռագրում։Հիշեցնենք` Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է երեկ` մարտի 17-ին։«Վրաստանը կորցրել է հոգևոր հորը». ինչպե՞ս են եկեղեցու նոր առաջնորդ ընտրելու
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
Траурное шествие в связи со смертью патриарха Илии II проходит в Тбилиси.
Sputnik Արմենիա
Траурное шествие в связи со смертью патриарха Илии II проходит в Тбилиси.
2026-03-18T19:25+0400
true
PT1M28S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/12/100007216_47:0:624:433_1920x0_80_0_0_58313f61508ecff9bf96255aee15ea6c.jpg.webp
վրաստանի հանրապետություն, վրաստանի պատրիարք իլյա երկրորդ, видео
վրաստանի հանրապետություն, վրաստանի պատրիարք իլյա երկրորդ, видео
Այժմ կաթողիկոսի դագաղը Վրաստանի պատրիարքարանի շենքում է։
Թբիլիսիում հավատացյալները երթով ուղեկցել են Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի դագաղը պատրիարքարանի շենքից մինչև Սուրբ Երրորդություն (Ծմինդա Սամնեբա) Մայր տաճար։ Պատրիարքի դիակառքը տեղափոխվել է Սուրբ Երրորդության տաճար։
Թաղման արարողությամբ հատուկ հանձնաժողով է զբաղվելու։
«Իլյա Երկրորդը հավատի ուժի և զորության, իր ժողովրդի համերաշխության և միասնականության յուրօրինակ խորհրդանիշ էր: Նրա գործունեությունը մշտապես միտված է եղել Վրաստանի պետականության ամրապնդմանը, տարածաշրջանում խաղաղության, միջկրոնական և ազգամիջյան հանդուրժողականության հաստատմանը։ Իլյա Երկրորդի լուսավոր հիշատակը և նրա թողած հոգևոր ժառանգությունը կշարունակեն ոգեշնչել գալիք սերունդներին՝ ծառայելու մարդասիրական և քրիստոնեական վեհ գաղափարներին»,- ասված է նախագահի հեռագրում։