Երկուսի արանաքում… Վախեցնել են ուզում թուրքերը հայ լրագրողներին





Երկուսի արանաքում
——————————————–
Վախեցնել են ուզում թուրքերը հայ լրագրողներին։
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանին հարգում են բոլորը մեր մասնագիտության մեջ։ Շարադրություն չեմ ուզում գրել․․․ նա «Դիվա» է։
Իր հատկանիշներից մեկը քաջությունն է, այսինքն՝ բարդ պահերին ճնշման տակ մեծահոգություն ու կարեկցանք դրսևորելը։ Ժամանակին քաջություն է ցուցաբերել անարցախ հրեշի հանդեպ, ով դեռ ոչ անարցախ էր, ոչ էլ հրեշ․․․ զոհ էր ընկալվում ։
Հիմա անարցախ չարիքը իբր վախեցնում ու լավության համար վրեժ է լուծում։ Թուրքասեր ու նիկոլահեն քննիչները Արմինեի դեմ «ահաբեկչության կոչ» անելու մեջ մեղադրանք են ստեղծագործել, տարել մասնագիտական փորձաքննության ու պարզել, որ իրենց ստեղծագործության մեջ չկան մեղադրանք ներկայացնելու հիմքեր։
Ախր էս նկարում աջ կողմի ահաբեկիչը աքլորանալու տեղ ունի։ Նիկոլից Լիբանանի չափ տարածք խլեց, 320 եկեղեցի, 12 քաղաք, 150,000 անտուն հայ, 40,000 հայ երեխա 9 ամիս շրջափակման մեջ, 6 միլիարդի զենք, 3 գերեվարված նախագահ․․․
Բա դու՞, Նիկո՛լ․ ի՞նչ ես ցույց տալիս։
Որ քեզ կարեկցել չի կարելի՞, օգնել չի կարելի՞, ոչ անցյալում, ոչ հիմա , ոչ էլ ապագայում․ որ քեզնից պիտի վախենա՞ն, որ 150,000 անտուն հայի ու 5000 դիակների մասին չխոսե՞ն։
Նիկոլ Փաշինյան, դու քո ժողովրդի դավաճանն ես։ Արմինե Օհանյանը իր ժողովրդի լրագրողն է․ չի վախեցել ու չի վախենալու։

Hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյան




դիտվել է 23 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Մարտի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը


Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը


Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը

Leave a comment