https://arm.sputniknews.ru/20260318/skandal-futbvoli-afrikaji-gavatum-2-amis-anc-veranajel-en-ezrapakich-khaghi-ardjunqy-100005344.html
Սկանդալ Ֆուտբոլի Աֆրիկայի գավաթում. 2 ամիս անց վերանայել են եզրափակիչ խաղի արդյունքը
Սկանդալ Ֆուտբոլի Աֆրիկայի գավաթում. 2 ամիս անց վերանայել են եզրափակիչ խաղի արդյունքը
Sputnik Արմենիա
Հանդիպումն անցկացվել էր հունվարի 18-ին Մարոկկոյում և ավարտվել էր լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով՝ հօգուտ Սենեգալի հավաքականի։ 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T18:25+0400
2026-03-18T18:25+0400
2026-03-18T18:25+0400
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
աֆրիկա
գավաթ
գոլ
մարոկկո
սենեգալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/01/52086952_0:82:1600:982_1920x0_80_0_0_f7855ac6c3175bc520a3d52e9bf15dd9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) Բողոքարկման կոմիտեն գրանցել է Սենեգալի հավաքականի տեխնիկական պարտությունը Մարոկկոյի դեմ Աֆրիկյան ազգերի գավաթի եզրափակիչ խաղում։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։Խաղը կայացել է հունվարի 18-ին Մարոկկոյում։ Երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում սենեգալցիների դարպասին 11-մետրանոց էր նշանակվել։ Չհամաձայնելով մրցավարի որոշման հետ՝ Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստները լքել էին դաշտը։ Նրանց դաշտ էր վերադարձրել Սադիո Մանեն։ Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Բրաիմ Դիասը չէր իրացրել 11-մետրանոցը, իսկ լրացուցիչ ժամանակում միակ գոլը խփել էր սենեգալցի Պապ Գեյեն։Նշվում է նաև, որ Սենեգալի հավաքականի գործողությունները համապատասխանում են մրցաշարի կանոնակարգի 82-րդ հոդվածին, ըստ որի՝ թիմը հեռացվում է մրցաշարից, եթե առանց մրցավարի թույլտվության լքում է դաշտը մինչև խաղի ավարտը։ Այսպիսով, Աֆրիկյան ազգերի գավաթի հաղթող է ճանաչվել Մարոկկոյի թիմը։
աֆրիկա
մարոկկո
սենեգալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/01/52086952_92:0:1509:1063_1920x0_80_0_0_07c2d8bb2b4203e0497ff7310bbeac9d.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, աֆրիկա, գավաթ, գոլ, մարոկկո, սենեգալ
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, աֆրիկա, գավաթ, գոլ, մարոկկո, սենեգալ
Բաժանորդագրվել
Հանդիպումն անցկացվել էր հունվարի 18-ին Մարոկկոյում և ավարտվել էր լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով՝ հօգուտ Սենեգալի հավաքականի։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) Բողոքարկման կոմիտեն գրանցել է Սենեգալի հավաքականի տեխնիկական պարտությունը Մարոկկոյի դեմ Աֆրիկյան ազգերի գավաթի եզրափակիչ խաղում։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։
Խաղը կայացել է հունվարի 18-ին Մարոկկոյում։ Երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում սենեգալցիների դարպասին 11-մետրանոց էր նշանակվել։ Չհամաձայնելով մրցավարի որոշման հետ՝ Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստները լքել էին դաշտը։ Նրանց դաշտ էր վերադարձրել Սադիո Մանեն։ Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Բրաիմ Դիասը չէր իրացրել 11-մետրանոցը, իսկ լրացուցիչ ժամանակում միակ գոլը խփել էր սենեգալցի Պապ Գեյեն։
«CAF-ի Բողոքարկման կոմիտեն որոշել է, որ Աֆրիկյան ազգերի գավաթի կանոնակարգի 84-րդ հոդվածի համաձայն՝ Սենեգալի հավաքականը եզրափակիչ խաղում ստանում է տեխնիկական պարտություն, իսկ խաղի արդյունքը գրանցվում է 3:0՝ հօգուտ Մարոկկոյի հավաքականի»,-ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Սենեգալի հավաքականի գործողությունները համապատասխանում են մրցաշարի կանոնակարգի 82-րդ հոդվածին, ըստ որի՝ թիմը հեռացվում է մրցաշարից, եթե առանց մրցավարի թույլտվության լքում է դաշտը մինչև խաղի ավարտը։ Այսպիսով, Աֆրիկյան ազգերի գավաթի հաղթող է ճանաչվել Մարոկկոյի թիմը։