Իրանը հայտնում է աշխարհի ամենամեծ բնական գազի հանքավայրում համալիրի վնասման մասին

Քաղաքականություն

18.03.2026 | 17:38

Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրում գտնվող նավթաքիմիական համալիրն ավիահարվածների է ենթարկվել, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը, որը կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հարավային Պարսն աշխարհի ամենամեծ բնական գազի հանքավայրն է, որտեղ տեղակայված են ինչպես Կատարի, այնպես էլ Իրանի արտադրական օբյեկտներ։

Tasnim-ը հաղորդում է, որ հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի։

«Մի քանի րոպե առաջ Ասալույեում գտնվող Հարավային Պարսի հատուկ տնտեսական էներգետիկ գոտում գտնվող գազային օբյեկտների մի մասը հարված է ստացել ամերիկա-սիոնիստական ​​թշնամու կողմից արձակված արկերից»,- հաղորդել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը՝ հղում անելով հարավային Բուշեհրի փոխնահանգապետ Էհսան Ջահանյանին։

Հրշեջների խմբեր են ուղարկվել դեպքի վայր՝ կրակը մարելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment