Արցախցի 100–ից ավելի բժիշկներ աշխատում են պետական բուժկենտրոններում. նախարար

Բաժանորդագրվել

Մարզային բուժկենտրոններում աշխատանքի անցնելու դեպքում աշխատավարձից բացի հավելյալ աջակցություն է տրամադրվում։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Արցախից բռնի տեղահանված 104 բժիշկ այսօր աշխատում է առողջապահության նախարարության ենթակայության ներքո գործող բժշկական կենտրոններում։ Այս մասին «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի տեղեկացմամբ՝ մեր հայրենակիցներից 122-ը համալրել են միջին բուժանձնակազմը, 59-ը՝ կրտսեր, ևս 67 անձ այլ մասնագիտություններով է աշխատում։

«Մարզային ամբուլատորիաներում, բժշկական կենտրոններում ընդգրկելու ծրագիր կա, որով աշխատավարձին հավելյալ աջակցություն է տրամադրվում կեցության հարցերը լուծելու համար»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից շատերն էլ աշխատանքի են անցել մասնավոր ոլորտում։

Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Վերջին տվյալների համաձայն` նրանցից շուրջ 30 000–ն է ՀՀ քաղաքացիություն ստացել։

Leave a comment