Իրանում տղամարդը մահապատժի է ենթարկվել իսրայելական Մոսադի համար լրտեսության մեղադրանքով

Քաղաքականություն

18.03.2026 | 15:41

Իրանում մահապատժի է ենթարկվել մի տղամարդ՝ Իսրայելի Մոսադ հետախուզական գործակալության համար լրտեսելու մեղադրանքով, հայտնել է երկրի  դատական ​​համակարգը «Միզան» լրատվական գործակալության միջոցով։ Իրանը պնդում է, որ տղամարդը, որը, ըստ լուրերի, ձերբակալվել էր հունիսին Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցած 12-օրյա պատերազմի ժամանակ, Իսրայելին «լուսանկարներ և տեղեկատվություն է տրամադրել զգայուն վայրերի մասին»։

Թեհրանն անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած պատերազմից ի վեր ձերբակալել է մի քանի անձանց, որոնք կասկածվում են Իսրայելի օգտին լրտեսության մեջ։ Չհաստատված հաղորդագրությունները վկայում են, որ մահապատժի է ենթարկվել ավելի քան 10 մարդ։

Իրանը վաղուց քննադատության է ենթարկվում իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հաճախակի մահապատիժների համար, որոնք, ըստ քննադատների, հաճախ օգտագործվում են որպես այլախոհությունը ճնշելու գործիք։

ՄԱԿ-ի տվյալներով՝ անցյալ տարի երկրում մահապատժի է ենթարկվել ավելի քան 1000 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment